Խելացի ծաղկաման¶
Նկարագրություն¶
Ստորև ներկայացված է մի նախագիծ, որի օգնությամբ կարելի է ավտոմատ եղանակով ստանալ տվյալներ աՃեցվող բույսի վերաբերյալ, ինչպիսիք են՝ հողի խոնավությունը, օդի ջերմաստիճանը,օդի խոնավությունը և լուսավորվածությունը։ Նախագիծը հնարավորություն է տալիս սահմանել նվազագույն խոնավություն, ջերմաստիճան և լուսավորվածություն, որոնք ավտոմատ կերպով կպահպանվեն սարքի օգնությամբ։ Սարքի աշխատանքի սկզբունքը հետևյալն է․ երբ վերոնշյալ ցուցանիշներից մեկը անցնում է օգտագործողի կողմից սահմանված շեմը, սարքը ռելեների օգնությամբ միացնում է համապատասխան՝ տաքացնող, լուսավորող կամ ջրող սարքը։ Հնարավոր է օգտագործել ինչպես սկզբնական, այնպես էլ լրացուցիչ սահմանված (օգտագործողի կողմից) ցուցանիշները, ինչպես նաև ցանկացած պահի կարելի է բերել սկզբնական հատկանիշների (RESTART): Այդ ամենը իրականացվում է սեղմակների և անալոգային պտուտակի օգնությամբ։ Քանի որ սարքի հիմնական ֆունկցիան ջրելն է, այդ իսկ պատճառով ստուգվում է նաև ջրի առկայությունը և ջրի բացակայության դեպքում տրվում է ձայնային ազդանշան և հաղորդագրություն։ Համապատասխան հաղորդագրություններ են տրվում նաև մնացած տվիչների խափանման դեպքում, որպեսզի խուսապենք գերտաքացումից, լճացումից և այլ դեպքերից, որին կհանգենք սարքի ոչ ճիշտ աշխատանքից։
Կառուցվածք¶
Նախագիծը մշակվել է Արդուինո (Arduino) ծրագրային միջավայրում և օգտագործվել են մի շարք տվիչներ, որոնց ցանկին և նկարագրությանը կծանոթանանք ստորև։
- 1x Arduino Uno R3
- 1x Moisture Sensor v1.2
- 1xDHT11
- 1x Display LCD 1602 I2C
- 1x Potentiometer
- 3x Relay 5V
- 1x Pump DC 5.5-12V
- 1x Photoresistor
- 1x Լուսավորող սարք,
- 1x Տաքացնող սարք,
- 1x 5 Վ սնուցման աղբյուր
- Անհրաժեշտ են նաև լարեր միացումների համար։
Նշված տվիչների մանրամասն նկարագրությունները կարող եք գտնել անցնելով հղումներով։ Հաջորդ քայլում պետք է նշված տվիչները միացնել Arduino R3 սալիկից որպեսզի կարողանանք նրանցից ստանալ տվյալներ և օգտագործելով ստացվածը, իրականացնել նախագծի աշխատանքը։ Միացման սխեման պատկերված է հետևյալ գծապատկերում։
Ծրագրավորում¶
Ունենալով տվիչների շղթան միացված Arduino սալիկին պետք է գրել ծրագիր, որը տվիչներից կկարդա անհրաժեշտ տվյալնեը և այդ տվյալնները օգտագործելով կիրականացնի որոշակի գործողություններ։ Օրինակ չափելով հողի խոնավության աստիճանը, պետք է այն համեմատի մեր կողմից սահմանված մինիմալ խոնավության հետ և հարկ լինելու դեպքում ռելե կարգավորիչի օգնությամբ միացնի ջրի պոմպը որպեսզի ապահովվի պահանջված խոնավության չափը։ Նույն սկզբունքով կարգավորվում է լուսավորվածությունը և ջերմաստիճանը։ Բոլոր տվյալները արտածվում են էկրանին, որպիսզի հնարավոր լինի տեսնել ընթացիկ տվյալները։ Յուրաքանչյուր տվիչի աշխատանքը իրականացնելու համար պետք է ներբեռնել և օգտագործել համապատասխան գրադարանը։ Ծրագում օգտագործվելու են հետևյալ գրադարանները՝
<Wire.h>
-հողի խոնավության տվիչի աշխատանքի համար,<dht.h>
- օդի ջերմաստիճանի և խոնավության տվիչի համար,<LiquidCrystal_I2C.h>
- LCD Էկրանը 4 միացումով օգտագործելու համար։
Այժմ դիտարկենք ծրագրի կոդից հատված․
lcd.setCursor(0,0);
lcd.print(" Fab Lab Dilijan");
lcd.setCursor(2,1);
lcd.print("v.davtyan007");
delay(2000);
lcd.clear();
if(valH<minH && minH<90 && vijak)
{
lcd.setCursor(3,0);
lcd.print("\2");
digitalWrite(rel,HIGH);
delay(5000);
digitalWrite(rel,LOW);
delay(100);
k=0;
lcd.setCursor(3,0);
lcd.print(" ");
}
Ծրագրի ամբողջական տարբերակը կցված է նյութին։ Նյութին է կցված նաև միացման սխեման՝ իրականացված Fritzing միջավայրում և օգտագործված գրադարանների արխիվային տարբերակները։ Կցված Է նաև լազերային հատման միջոցով իրանի պատրաստման պատրաստի ֆայլը։
Աշխատանքի արդյունքը¶
©ՖԱԲ ԼԱԲ Դիլիջան 2021թ․